Լեզու


English English
አማርኛ Amharic
العربية Arabic
العربية - الأردن Arabic (Jordanian)
العربية التونسية Arabic (Tunisian)
Armenian Armenian
Sign Language American Sign Language
বাংলা Bengali (India)
भोजपुरी Bhojpuri
Bosanski Bosnian
မြန်မာဘာသာ Burmese
中文(繁體,香港) Cantonese (Traditional)
中文(简体) Chinese (Simplified)
中文(繁體) Chinese (Traditional)
Hrvatski Croatian
Français French
Deutsch German
ગુજરાતી Gujarati
Hausa Hausa
हिन्दी Hindi
Bahasa Indonesia Indonesian
Italiano Italian
日本語 Japanese
ಕನ್ನಡ Kannada
한국어 Korean
Кыргызча Kyrgyz
کوردی Kurdish
ພາສາລາວ Lao
𑒧𑒻𑒟𑒱𑒪𑒲 Maithili
മലയാളം Malayalam
मराठी Marathi
नेपाली Nepali
ଓଡ଼ିଆ Odia
فارسی Persian/Farsi
Polski Polish
Português Portuguese
ਪੰਜਾਬੀ Punjabi
ਪੰਜਾਬੀ (ਪੱਛਮੀ) Punjabi (Western)
Русский Russian
Română Romanian
Slovenščina Slovenian
Soomaali Somali
Español Spanish
Kiswahili Swahili
தமிழ் Tamil
తెలుగు Telugu
ไทย Thai
Türkçe Turkish
اردو Urdu
Tiếng Việt Vietnamese
Yorùbá Yoruba

Ի՞նչ է Zúme դասընթացը։

Zúme-ն, որը հունարենում նշանակում է թթխմոր, շատ խորիմաստ բառ է։ Մատթեոս 13.33 խոսքում Հիսուսը Երկնքի Արքայությունը համեմատում է թթխմորի հետ, որը, խառնվելով մեծ քանակությամբ խմորի հետ, խմորում է ամբողջ զանգվածը։ Այս առակը ցույց է տալիս, թե ինչպես սովորական մարդիկ, օգտագործելով սովորական միջոցներ, կարող են Աստծո Արքայության տարածման վրա մեծ ազդեցություն ունենալ։

Zúme դասընթացի նպատակն է մեր օրերում լցնել աշխարհը բազմապատկվող աշակերտներով։

2015 թվականին մի փոքր խումբ, որի անդամներն իրենց ընծայել էին Հիսուսի Մեծ հանձնարարականը կատարելուն, համախմբվեց «Ջոնաթան» նախագծի առաջնորդների ժողովի շրջանակներում։ Նրանք աղոթեցին և քննարկեցին բազմապատկվող աշակերտության մարտահրավերները։ Նրանք հասկանում էին, որ անհրաժեշտ էր հասանելի, բազմալեզու և ճկուն ուսուցման համակարգ, որը կհամապատասխաներ Հիսուսի կոչին, այսինքն՝ սովորական մարդիկ դառնան «թթխմոր» Աստծո Արքայության համար։ Սա հանգեցրեց առցանց, տեսաշարերի հիման վրա ձևավորված ուսումնական ծրագրի գաղափարի ծնունդին։ Արդյունքում այս գաղափարը դարձավ այն, ինչ այսօր հայտնի է որպես Zúme։

Zúme դասընթացի աշակերտության հիմնարար սկզբունքներն անմիջապես վերցված են Աստվածաշնչից և ավելի քան երեսուն տարի փորձարկվել են աշխարհով մեկ։ Այս սկզբունքները քաջալերում են սովորական հավատացյալներին դառնալ աշակերտներ, ովքեր իրենց հերթին պատրաստում են աշակերտներ, ինչի արդյունքում միլիոնավոր աշակերտներ տարածում են Աստծո Արքայությունը հոգևորապես խավար վայրերում։

people on globe
computer devices

Zúme դասընթացը, որը մեկնարկեց 2017 թվականի փետրվարի 14-ին, տարբեր եկեղեցիների և կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ, մնում է բաց նախաձեռնություն՝ առանց պաշտոնական կազմակերպչական վերահսկողության կամ առանձին կառույցի։ Քանի որ Zúme-ն որևէ կազմակերպության կողմից չի ղեկավարվում, այն չունի պաշտոնական դավանանքի հռչակագիր։ Այնուամենայնիվ, բոլոր ներգրավվածները համաձայն են Լոզանի համաձայնագրի հետ։

Նպատակն մեր օրերում աշխարհը բազմապատկվող աշակերտներով լցնելն է։ Այս դասընթացում ներկայացված աստվածաշնչյան սկզբունքները պարզ են, սակայն դրանց կիրառումն ունի աշխարհը փոխելու ներուժ։

Zúme-ի տեսիլքը նման է թթխմորի, որը տարածվում է խմորով մեկ՝ Աստծո Արքայության հիմնական գործիքները տարածելով ամբողջ աշխարհում։

groups around the globe

Zúme-ի տեսիլքը բաղկացած է երկու մասից.

Դասաժամ 1 One training

Մաս 1
Առնվազն մեկ աշակերտող Հյուսիսային Ամերիկայի բնակչության յուրաքանչյուր 5000 մարդու և մեկ աշակերտող ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 50000 մարդու համար:

2 պարզ եկեղեցի 2 simple churches

Մաս 2
Մարզված աշակերտները պետք է սկսեն առնվազն երկու պարզ բազմապատկվող եկեղեցի ԱՄՆ-ի բնակչության յուրաքանչյուր 5000 մարդու և առնվազն երկու պարզ եկեղեցի ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 50000 մարդու համար:


Այս փոքրիկ «սկիզբներով» (այն, ինչ Աստվածաշունչը անվանում է թթխմոր) կարող ենք տեսնել աշխարհը՝ լցված բազմապատկվող աշակերտներով և եկեղեցիներով։ Ուսումնասիրե´ք Zúme դասընթացը և բացահայտե´ք, թե ինչպես դա անել։

Սկսել

Ինչպե՞ս է աշխատում Zúme դասընթացը։

play button

Անվճատ գրանցումըլիարժեք հասանելություն է տալիս ամբողջ ուսումնական նյութերին և առցանց մենթորությանը։

play button

Ուսուցողական տեսանյութերը օգնում են Ձեր խմբին հասկանալ աշակերտների բազմապատկման հիմնական սկզբունքները։

play button

Խմբային քննարկումներն օգնում են Ձեր խմբին խորհել ներկայացված թեմայի շուրջ։

play button

Պարզ վարժանքները օգնում են Ձեր խմբին կիրառել այն, ինչ սովորում եք։

play button

Դասաժամի հանձնարարություններն օգնում են Ձեր խմբին շարունակել սովորել և աճել դասաժամերի միջև ընկած ժամանակահատվածում։

zume video

Նախքան սկսելը։

group around a table

Zúme-ն նման չէ այլ դասընթացների։

Առաջինը.
Zúme-ն նածատեսված է խմբերով աշխատելու համար։ Խմբային վարժությունները, քննարկումները և հմտությունների կիրառությունն ավելի արդյունավետ կլինեն, երբ դա անեք ուրիշների հետ միասին, ուստի, եթե հնարավոր է, խումբ հավաքե´ք։

Երկրորդը.
Zúme-ն ուղղված է ոչ միայն գիտելիքների ձեռքբերմանը, այլ նաև հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Յուրաքանչյուր դասաժամի նպատակը պտղաբեր գործունեությունն է։ Դասընթացի լավագույն արդյունքը կլինի փոփոխված կենսակերպը և զորացած հավատքը։

Ի՞նչ է անհրաժեշտ

Դասընթացի համար անհրաժեշտ է.

  • Առնվազն 3 անձ, սակայն 12-ից ոչ ավել։
  • Դասընթացում ներկայացված գաղափարները և գործիքները սովորելու և կիրառելու համար առնվազն 20 ժամ տրամադրելու պատրաստակամություն։
  • Մարդ (հավանաբար Դուք), ով կհստակեցնի հանդիպման ժամանակը և վայրը, կառաջնորդի հետևողականության քննարկումը և կկոորդինացնի գործողությունների պլանը։
group discussion

Դասընթացի համար անհրաժեշտ ՉԷ.

  • Անհրաժեշտ չէ խմբի մյուս անդամներից ավելի շատ գիտելիք կամ փորձառություն ունենալ։ Եթե կարող եք սեղմել «հաջորդը» կոճակը, կարող եք նաև առաջնորդել Zúme դասընթացը։
  • Դասընթացը առաջնորդելու համար հատուկ թույլտվություն պետք չէ։ Zúme-ն անցկացվում է ինքնուրույն, Ձեր իսկ նախաձեռնությամբ, և կարող եք սկսել հենց այսօր։
group discussion

Կապ մարզիչի հետ։

guy with a coach

Դասընթացի ողջ ընթացքում Zúme համայնքը պատրաստ է աջակցել Ձեզ՝ տրամադրելով մարզիչ, ով կօգնի Ձեզ և Ձեր խմբին հաջողությամբ անցնել դասընթացը։ Մի´վարանեք դիմել հարցերով և մտահոգություններով։

Գտնել մարզիչի

Պատրա՞ստ եք։ Գրանցվե´ք այսօր։

person Registering
Գրանցվե´ք անվճար